16 կգ թմրանյութ` ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում

10:36 • 27.01.12

Ամերիկյան ոստկանությունը 16կգ թմրանյութ է հայտնաբերել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում, տեղեկացնում է BBC-ն:

Կասկածելի պայուսակը ուշադրություն է գրավել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի աշխատակիցները նկատել են, որ նոութբուքների պայուսակներից մեկի` կազմակերպության տարբերանշանը փոքր-ինչ տարբերվում է իրականից:

Ավելի ուշ, ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Փոլ Բրոուինը ասել է, որ պայուսակը ուղարկված է եղել Մեխիկոյից, որի վրա հետադարձ հասցեն գրված չի եղել:

ՄԱԿ-ի անվտանգության ծառայության ղեկավար Գրեգորի Սթարի հավաստմամբ` իրենց աշխատակիցները պայուսակի հետ որևէ առնչություն չունեն:

«Կարծում եմ` սա նարկոմաֆիայի ձեռքի գործն է, որոնք նախապես պլանավորել էին հերթական անօրինական գործարքն իրականացնել: Ինչպես տեսնում եք` այն ձախողվեց»,- ասել է Սթարը: