Մինչև մարտի 5-ը ուսուցիչները կարող են ատեստավորում անցնել
Կառավարության 2011թ. նոյեմբերի 10-ի N1745-Ն որոշման համաձայն՝ Կրթության
և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ձևավորվել են մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովները:
Ըստ նախարարության հաղորդագրության` հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորումը կավարտվի 2012թ. մարտի 5-ին:
Ատեստավորմանը կարող են մասնակցել վերապատրաստման դասընթացներ անցած և համապատասխան վկայական ստացած մասնագետները:









