Վարորդը թունավորվել է մեքենայի շարժիչը միացրած թողնելու պատճառով

12:37 • 27.01.12

Հունվարի 26-ին, ժամը 13:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակիչ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04:00-ի սահմաններում, նա իր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակում կայանելուց հետո, շարժիչը չի անջատել և մնացել է ավտոմեքենայում, ինչի հետևանքով թունավորվել ու կորցրել է գիտակցությունը: