Երևանում վրաերթի են երթարկվել 14-ամյա աղջիկը և մեկ տղամարդ
Հունվարի 26-ին, ժամը 19:00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մոլդովական փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա մի աղջկա և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կասյան փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:









