Բոլորն ականջները կախ գնում են ընտրությունների. Ժ.Սեֆիլյան
«Սարդարապատ» նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ում գրել է, որ իրենք չեն մասնակցելու մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Մինչ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերը զբաղված կլինեն ապագա ընտրությւոններով և քարոզարշավով, «Սարդարապատ» շարժումը զբաղվելու է այլընտրանքային իշխանության ձևավորմամբ:
«Մենք ասում ենք, որ ընտրությունների միջոցով որևէ փոփոխություն, էլ չեմ ասում՝ իշխանափոխություն, էլ չեմ ասում՝ համակարգային փոփոխություն իրականացնել հնարավոր չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական և այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի մասին Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Դժբախտաբար, բոլորն ականջները կախ գնում են ընտրությունների: Եվ իրենք ընտրություններին մասնակցելուց և այդկերպ գործող ռեժիմի վերարտադրությունը լեգիտիմացնելուց բացի այլ բան չգիտեն»:
Ժիրայր Սեֆիլյանը ամփոփեց, որ սա ոչ թե բոյկոտ է ընտրություններին, այլ գիտակցում, որ ընտրություններին քաղաքագիտական և քաղաքական դասական մոտեցումներով անհնար է հասնել համակարգային փոփոխությունների:
Հիշեցնենք, որ «Սարդարապատ» շարժումը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ քաղաքացիական անհանդուրժողականության և իշխանափոխության համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ մասին: «Դրանք»,-պատասխանեց Ժիրայր Սեֆիլյանը,- «ընթանում են և շատ շուտով կնրեկայացնենք այլընտրանքային իշխանության մեր հայեցակարգը, կադրային բանկը»:
«Սարդարապատ» շարժումը երկրում առողջ գործընթացներ հաստատելու համար հակառակ հերթականությունն է տեսնում. ռեժիմի տապալում, անցումային փուլ և միայն հետո ազատ, արդար ընտրությունների անցկացում:









