Ժիրինովսկին մոռացել է հայտարարագրել իր կնոջ 18.4 մլն ռուբլիի եկամուտը

19:45 • 27.01.12

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածու, «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի փաստաթղթերի մեջ սխալ է գտել. նա չի հայարարագրել իր կնոջ` Գալինա Լեբեդևայի 18.419.560 ռուբլի եկամուտը:

Ըստ «Վեդոմոստի» պարբերականի` այդ գումարը Լեբեդևան ստացել է պայմանագրային վճարումների կարգով` «Վիմ-Բիլ-Դանն սննդամթերք» ՍՊԸ-ից: Հայտարարագրում նշված է, որ Ժիրինովսկու կնոջն են պատկանում «Սովինտերտրեյդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը:

Հայտարարագրում Ժիրինովսկին նշել է, որ իր կինը 4 տարվա ընթացքում 46.629 մլն ռուբլի է աշխատել: Այդ գումարը ստացվել է` գիտահետազոտական ինստիտուտի իր աշխատավարձից, թոշակից, անշարժ գույքի վաճառքից և վարձակալությունից, ոչ հիմնական աշխատանքից ստացված եկամուտներից և ներդրումներից ստացված տոկոսադրույքներից:

Բացի այդ, Լեբեդևայի սեփականություն է համարվում 10 հա ընդանուրը տարածքով 10 հողատակոտր, 8 տուն (350 մ/ք) և 3 տուն Մերձմոսկվայում (1300 մ/ք), 3 բնակարան Մոսկվայում (700 մ/ք): Նա նաև մի քանի ընկերություն ունի և բանկերում` 15.8 մլն ռուբլի:

Իր մասին Ժիրինովսկին նշել է, որ 4 տարվա ընթացքում աշխատել է 22 մլն. ռուբլի: