Հայ զինծառայողը մտադիր է գերազանցել արտակորման սեփական ռեկորդը

10:48 • 27.01.12

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է հաղթահարել արտակորման սեփական ռեկորդը:

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության` հունվարի 28-ին, ժամը 11:00-ին Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է կատարել 7500 արտակորում:

Միքայելյանը 2011թ. սեպտեմբերի 21-ին կատարել էր 6500 արտակորում` գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում:

Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը և 2011թ. գարնանը զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր:

Միջոցառումը տեղի կունենա «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում (հասցե` Արշակունյաց 61):