Բանակում մթնոլորտը բարելավելու համար պետք է շտկել տղաների մտածելակերպը

15:16 • 28.01.12

Հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար Վլադիմիր Վարդանովն այն համոզմանն է, որ հայկական բանակում տիրող իրադրությունը բարելավելու համար հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի բանակ զորակոչվող տղաների մտածելակերպը փոխվի:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վարդանովը հիշեցրեց, թե հաճախ ինչ խոսքերով են ծնողներն իրենց երեխաներին ուղարկում բանակ. «Թե մեկը բան ասի, տասը կասես, մեկը խփի՝ աչքը կհանես»:

Նրա համոզմամբ` որևէ կանոնադրության փոփոխությունը իրավիճակը չի փոխի, եթե չփոխվի տղաների վերաբերմունքը:
«Ազգային լեգեոն» երիտասարդական կամավոր ջոկատի անդամ, «Ակոս» մշակութային ՀԿ նախագահ Մկրտիչ Տոնոյանը Պաշտպանության նախարարության և մշակութային գործիչների միջև համագործակցության անհրաժեշտություն է տեսնում:

«Եթե 18 տարեկան տղան գնում է բանակ ու հայրենիքը չի սիրում, նշանակում է այստեղ բանակը մեղք չունի: Այս հարցում մեղավոր ենք բոլորս ու պետք է պատասխան տանք: Այս խնդրում իր ազդեցությունը պետք է ունենա կրթական համակարգը»,- ասաց նա:
«Երբ մեծն ու փոքրը նստած են և մեծն ասում է գնա լույսը անջատի փոքրը պետք է գնա բայց սա չի նշանակում, որ մեծը պետք է օգտագործի փոքրին»,- բացատրեց նա:

«Ցանկացած զիվոր զորամաս մտնելուց պետք է զգա որ դա իր ընտանիքն է և որ այդտեղ իրեն ուրախ են տեսնելու համար»,- ավարտեց նա: