Չավեսը կցանկանար սեղմել Օբամայի ձեռքը

10:05 • 28.01.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ կցանկանար սեղմել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ձեռքը և «լավ հարաբերություններ» հաստատել Վաշինգտոնի հետ միայն այն դեպքում, եթե երկու առաջնորդներն էլ կայանալիք նախագահական ընտրություններում վերընտրվեն:

«Մենք պատրաստվում ենք հաղթել հոկտեմբերի 7-ին կայանալիք ընտրություններում, և Օբաման` նույնպես: Եթե հաղթենք մենք այստեղ, իսկ Օբաման` այնտեղ, հուսով եմ, որ կարող ենք սեղմել մեկմեկու ձեռքը, խոսել և կարգավորել հարաբերությունները»,- Կարակասում հայտարարել է Չավեսը:

Չավեսն այկերպ պատասխանել է Օբամայի` հինգշաբթի օրն արած  հայտարարությանը, որի համաձայն «վենեսուելական կառավարության մի մասի մոտ միտումներ կան սեփական սխալների համար մեղադրել ԱՄՆ-ին»:

Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան ներկա դրությամբ չունեն դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ: Շաբաթներ առաջ երկու երկրների միջև տեղի ունեցավ հերթական կոնֆլիկտը. առանց բացատրության, ԱՄՆ-ն երկրից վտարեց Մայամիում Վենեսուելայի դեսպանին: