Չինաստանի հարավում քիմիական թափոններ են լցվել գետը
Չինաստանում շուրջ 4 միլիոն մարդ առանց ջրի է մնացել այն բանից հետո, երբ Լյույան գետում քիմիական նյութերի վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել, հայտնում է BBC-ին:
Որոշ շրջաններում կադմիումի մակարդակը 5 անգամ գերազանցում է թույլատրելի նորմը: Իշխանությունները հայտնել են, որ հավանաբար տեղի հանքերից մեկում պահվող թափոններն են լցվել ստորգետնյա աղբյուրներ, այնտեղից էլ` հայտնվել գետում:
Կադմիումը քաղցկեղածին նյութ է համարվում:









