Երկրաշարժ Էգեյան ծովում
Վերջին օրերի` թվով 3-րդ երկրաշարժն է գրանցվել Էգեյան ծովում` Կրետե և Սանտորին կղզիների միջև, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Աթենքի աստղադիտարանին կից Գեոդինամիկայի ինստիտուտին: Տուժածներ և նյութական վնաս չկա:
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,9: Նախորդ ստորգետնյա ցնցումները 5,2 և 5,3 մագնիտուդ ուժգնությամբ է եղել: Գրանցվել են նաև ավելի թույլ ցնցումներ:
Շատ խորքից բխած չլինելու պատճառով երկրաշարժը զգացվել և անհանգստություն է առաջացրել Կրետեի բնակիչների շրջանում, չնայած սեյսմիկ ծառայության աշխատակիցները գտնում են, որ անհանգստանալու պատճառներ չկան:









