Պեկինում դանակ գնողներն այսուհետ անձը հաստատող փաստաթուղթ կներկայացնեն
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի խոշոր սուպերմարկետներում, դանակ, կամ կտրող գործիք գնելու համար, հաճախորդներն այսուհետ անձը հասասատող փաստաթուղթ պետք է ներկայացնեն։
Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, համապատասխան որոշումն ընդունվել է Չինաստանի անվտանգության մարմինների կողմից և արդեն ուժի մեջ մտել։
Դանակ գնել ցանկացող անձինք պարտավոր են լիազոր վաճառողին հայտնել իրենց իսկական անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության հասցեն։
Պեկինի խոշոր սուպերմարկետներում արգելվում է նաև դանակ վաճառել անչափահասներին, ինչպես նաև «արտասովոր և տարօրինակ» վարքագծի տեր մարդկանց։
Թե կոնկրետ ինչով են պայմանավորված վերոնշյալ խստացումները, չի հաղորդվում։









