Վրացի օրենքով գող «Կոկա»–ն ձերբակալվել է

15:53 • 28.01.12

Ռուսաստանի Մոսկվայի մարզում ազգությամբ վրացի օրենքով գող է (մականունը՝ «Կոկա») ձերբակալվել։ Ինչպես հաղորդում է ռուսալեզու Newsgeorgia.ru կայքը, ձերբակալվածը 2008թ. հայրենիքում պաշտոնապես մահացած է հայտարարվել։

50–ամյա «Կոկա»–ն ձերբակալվել է հունվարի 27–ին, նրա մոտ, խուզարկության ժամանակ, հերոին է հայտնաբերվել։

«Ձերբակալվածն էթնիկ կազմակերպված հանցախմբի առաջնորդ է հանդիսացել։ Հանցախումբը զբաղվել է բնակարանային գողություններով, կողոպուտներով»,– ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։