Պատահար Մոսկվայում հայկական վանքի շինհրապարակում
Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու վանքի շինհրապարակում պատի փլուզման հետևանքով մեկ մարդ է տուժել:
Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմիններին, այսօր առավոտյան լաստակների ապամոնտաժման ժամանակ փլվել է կողային միջնապատերից մեկը, ինչի հետևանքով տուժել է մեկ բանվոր:
Միջադեպը տեղի է ունեցել Տրիֆոնովի փողոցում, որտեղ կառուցվում է հայկական վանքը:
Թե ինչպես է տուժողի առողջական վիճակը, և ինչ ազգային պատկանելություն ունի նա, չի հաղորդվում:









