Հրադադարի խախտման շուրջ 150 դեպք, ավելի քան 500 կրակոց

15:03 • 28.01.12

Հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի պահպանման խախտման շուրջ 150 դեպք:

Համաձայն ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների`ադրբեջանական առաջապահ զորքերն այդ ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 500-ից ավելի կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը զերծ են մնացել պատասխան գործողություններից պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական հերթապահություն: