ԱՄՆ-ը հերթական ծովային հսկան է ուղարկելու Պարսից ծոց

12:28 • 28.01.12

Այս տարվա ամռանը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկելու լողացող ռազմաբազա` Ponce նավը:
Washington Post պարբերականը գրում է, որ նախատեսված է եղել այդ նավը գործածությունից հանել, ավելի քան 40 տարվա ծառայությունից հետ, սակայն ռազմածովային ուժերի հրամանատարության պնդմամբ, Ponce-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է:

Արդեն 41 տարի շահագործվող Ponce-ում տեղակայվում են ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների ուժերը, իրենց տեխնիկայով` արագընթաց նավակներով ու ուղղաթիռներով:

Պարբերականի տեղեկություններով, դրա ժամանման վայրը կարող է լինել Պարսից ծոցը, որտեղ ներկայում արդեն ծառայություն են կատարում ամերիկյան երկու հարվածային ավիակիր խմբեր, «Կարլ Վինսոն» և «Աբրահամ Լինքոլն» ավիակրերիգլխավորությամբ: Վերջին օրերին հայտարարվեց նաև, որ մարտ ամսին Ծոց կհասնի նաև ամերիկյան երրորդ հարվածային խումբը` աշխարհի ամենամեծ «Էնթըրփրայզ» ավիակրի գլխավորությամբ: