Ռիո դե Ժանեյրոյի փլուզման զոհերի թիվը հասել է 17-ի
Երեկ Բրազիլիայի խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրում քանդված բարձրահարկերի փլատակների տակից դուրս է բերվել 17 զոհի դի: Սակայն «Ֆրանս պրես» գործակալության տեղեկություններով, դուրս է բերվել միայն 15 մարմին:
Որոնողական աշխատանքները շարունակվում են. Փրկարարները կարծում են, որ բարձրահարկերի փլուզման հետևանքով զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ շենքերից մեկում համակարգչային դաս է եղել:
Նախնական վարկածով շենքերը, քանդվել են դրանցում ապօրինի շինարարական աշխատանքների պատճառով:









