Պուտինը բռնակալ է. Միթ Ռոմնի

13:23 • 28.01.12

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնին նախագահ Օբամայի վարչակարգի` Մոսկվայի հետ մերձեցման քաղաքականությունը սխալ է համարել:

Ինչպես հաղոդում է Московский Комсомолец-ը, նա, միևնույն ժամանակ, Ռուսաստանի վարչապետ Պուտինին դասել է Ֆիդել Կաստրոյի հետ միևնույն շարքին, և նրանց անվանել բռնակալներ:

«Օբամայի սխալը մերձեցումն է ….աշխարհի ամենավատ քաղաքական գործիչների հետ… լինի դա Պուտինը` Ռուսաստանում` հանձնելով նրան ամենը, ինչին հասնում է, թե Կաստրոն…թուլացնելով պատժամիջոցները (Կուբայի հանդեպ): Բռնակալներն օգտագործում են թուլությունը (Օբամայի), որպեսզի այն իրենց օգտին շրջեն»,- CNN-ով հեռարձակված բանավեճերից մեկի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Ռոմնին: