Սենեգալի 85-ամյա նախագահը ցանկանում է կրկին վերընտրվել. ժողովուրդը դեմ է

10:41 • 28.01.12

Սենեգալի մայրաքաղաք Դաքարի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ: Նրանք այդ քայլով իրենց դժգոհությունն են արտահայտում երկրի Սահմանադրական դատարանի որոշման դեմ, որով ներկա նախագահ Աբդուլա Վադին թույլատրվում է արդեն երրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում:

Բացի այդ, դատարանն արգելել է նախագահական մրցապայքարին մասնակցել ընդդիմադիր թեկնածուին:

Ցուցարարները հավաքվել են Կառավարության շենքի առջև: Ոստիկանությունը ցրել է նրանց արցունքաբեր գազի կիրառմամբ:

85- ամյա Վադը ցանկանում է իշխանության ղեկին մնալ ևս 14 տարի: