Տիմոշենկոյի դուստրը ելույթ կունենա ԱՄՆ Սենատում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական գործերով ենթահանձնաժողովն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դստերը հրավիրել է մասնակցելու փետրվարի 1-ին կայանալիք լսումներին:
Ինչպես հաղորդում է Յուլյա Տիմոշենկոյի կայքէջը, սենատոր Ջին Շախինի գլխավորությամբ քննարկումների թեման է «Ուկրաինան խաչմերուկում. ինչն է վտանգված ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար»:
Լսումներին կմասնակցի նաև Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը, ով այժմ վերլուծաբան է Վաշինգտոնի ամենահեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում` Brookings Institution-ում:
Վերջերս Եվգենյա Տիմոշենկոն հայտարարել էր, որ ԱՄՆ այցի ընթացքում հանդիպում է ունենալու նախագահ Բարաք Օբամայի հետ:









