Պետությունը պետք է անհնարինն անի, որ զոհվածների հարազատները չկորցնեն հպարտությունը
Հայոց Բանակի 20-ամյակի առիթով Եռաբլուր զինվորկան պանթեոնում շարունակվում է մարդկանց հոսքը: Հայրենիքի համար զոհված ազատամարիտիկների գերազմաներին են այցելում նրանց հարազատներն ու մարտական ընկերները` ծաղիկներ դնում ու խունկ ծխում նրանց շիրիմներին:
«Մենք էստեղ ենք խոնարհվելու մեր ընկերների գերեզմանի առաջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Սովետաշենի N27527 զորամասի ազատամարտիկ Մարտուն Առաքելյանը:
Մինչ ընկերների շիրիմին հասնելը նա նախ հետևում էր պաշտոնական այրերի այցին և ցավով նշեց, որ այստեղ պառկած հերոսների հարազատներմ «իրավունք չունեն այդպես ստորանալու իրենց խնդրագրերը տեղ հասցնելու համար»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Եռաբլուր այցելության ժամանակ Սերժ Սարգսյանին էին մոտեցել զոհված ազատամարտիկների հարազատներ և նրան փոխանցել իրենց խնդրագրերը:
«Կուզենայի, որ այսօրվա կառավարությունն աներ հնարավորինն ու անհնարը այս մարդկանց ընտանիքններին օգնելու համար, որպեսզի այս հերոսների ծնողները չկորցնեն իրենց հպարտությունը և այս երկրի մեջ տեր զգան իրենց»,- ասաց նա:
Պետական այրերին ազատամարտիկը հիշեցնում է. «Դեռ պատերազմը չի պրծել սիրելիներս, հիշեք, որ դեռ մենք պայքար ունենք, ու հարկ եղած դեպքում բանակի կողքին կանգնելու են կրկին այս տղաները»,- մատնանշելով կողքը կանգնած ընկերներին ասաց նա:
Մարտուն Առաքելյանը համոզված է, որ նույնիսկ սոցիալական այս ծանր պայմանները չեն կարող կոտրել հայի ոգին:
Երկրորդ գումարտակի ընկած տղաների շիրիմներին էր հերթով մոտենում նաև նկարիչ Ֆելիքս Մեխակյանը: Նրանցից շուրջ 60-ի շիրմաքարի նկարները իր ձեռքի գործն են:
«Շրջում եմ ու ամեն մեկին առանձին հիշում: Օրինակ` ուպռավլենիայի Հակոբ կար, կյաժ-կյաժ, գնալուց առաջ կպել էր յախես, թե նկարս նկարի նոր գնամ կռիվ, չհամաձայնվեցի: Գնաց մի քանի օր հետո զոհվեց, մինի վրա էր ընկել»,- ասաց նա:
Արցախյան պատերազմում զոհված Էդուարդ Ղարաբաղցյանի մայրը խնամքով մաքրում էր որդու շիրմաքարը: Տղան 1992թ-ին զոհվել էր Լաչինում` 21 տարեկան հասակում: Զոհվածի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր զոհվածների ընտանքիների նկատմամբ ուշադրության պակաս կա, թե նյութական առումով, թե հոգեպես:
«Միայն դպրոցի ռազմագիտության դասասենյակն են տղայիս անունով կոչել, այդքանը, մյուս դեպքերում ես եմ ու իմ կորուտը»,- ասաց նա:
Նա պայուսակից հանեց Պն-ից մերժում ստացած իր նամակը, որտեղ խնդրում էր նյութական օգնություն:
«Քանի որ մինչ այդ մեզ 10 000 դրամ էին հատկացրել, ասացին, որ տարվա մեջ 2-րդ անգամ չեն կարող օգնել»,- ավելացրեց նա:









