Խորհրդավոր կատուն ավիաթռիչքի հետաձգման պատճառ է դարձել
Կանադական Air Canada ավիաընկերության հերթական թռիչքի ժամանակ արտասովոր միջադեպ է տեղի ուեցել. Հալիֆաքս-Թորոնթո թիվ 603 չվերթը, հետաձգվել է, քանի որ ինքնաթիռում կատու է հայտնաբերվել, տեղեկացնում է Cbc.ca լրատվական կայքը։
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ ուղևորներից մեկն իր ուղեբեռը տեղավորելու համար բացել է բեռնախցիկն ու տեսնելով կատվին, սարսափահար բղավել է։
20 րոպեից ավելի հետաձգված թռիչքի պատասխանատուները դեռ չեն հայտարարել, թե կատուն ինչպես է այնտեղ հայտնվել։ Սակայն ինքնաթիռի անձնակազմի հավաստմամբ, նախորդ թռիչքից առաջ իրենք բեռնախցիկներում ոչ մի կատվի չեն նկատել։









