Չինական գետում քիմիկատներ են հայտնվել. 4 մլն մարդ անջուր է մնացել

00:21 • 29.01.12

Ավելի քան 4 միլիոն մարդ Չինաստանում մնացել է առանց ջրի, Լյուան գետում քիմիական նյութերի հայտնաբերումից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:

Որոշ հատվածներում նյութերի չափաբաժինը գերազանցում է թույլատրելի չափը 5 անգամ:

Տեղի իշխանությունների հաղորդմամբ, քիմիկատները հանքերից հայտնվել են ստորգետնյա աղբյուրներում, որտեղից էլ թափանցել են գետի մեջ:

Կադմիումը քաղցկեղածին նյութ է համարվում: