Վթարի է ենթարկվել Իսրայելի ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքը
Այսօր վթարի է ենթարկվել Իսրայելի օդուժին պատկանող ամենաժամանակակից Eitan (Heron-TP) անօդաչու թռչող սարքը, տեղեկացնում է The Jerusalem Post-ը։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը մարզումային թռիչք է իրականացրել։ Թե ինչն է վթարի պատճառ հանդիսացել, դեռ հայտնի չէ։
Ականատեսներից մեկի խոսքերով՝ սարքը մեծ արագությամբ բախվել է հողին, ինչից հետո պայթել է։
Սարքի թևերի բացվածքը կազմում է 26մ, այն կշռում է 1 տոննա և կարող է օդում մնալ 45 ժամ։
Իսրայելի օդուժն արդեն հետաքննություն է սկսել։
2011թ. հուլիսին Ֆրանսիան հատարարել էր, որ մտադիր է Eitan անօդաչու թռչող սարքը գնել:









