Սիրիական տանկերը հրակոծում են Դամասկոսի արվարձանները

15:24 • 29.01.12

Սիրական բանակն սկսել է առաջ շարժվել երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում, որպեսզի ետ վերցնի ապստամբերի հսկողության տակ գտնվող թաղամասերը, հաղորդում է BBC-ին` վկայակոչելով տեղի ակտիվիստներին:

Սիրիացի ակտիվիստները գործակալությանն ասել են, որ տանկերն սկսել են հարվածել ապստամբների հսկողության տակ գտնվող թաղամասերին` դեպի արևելք և դեպի հյուսիս:

Դամասկոսի արվարձաններում տեղի ուենցած մարտերի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել, որը, ակտիվիստների պնդմամբ, ամենաթեժն են եղել արդեն տասը ամիս ապստամբության ընթացքում:

Հարձակումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Արաբական լիգան դադարեցրեց իր դիտորդական առաքելությունը:

ՄԱԿ-ի տվյալներով` ապստամբության ընթացքում ավելի քան 5000 մարդ է զոհվել երկրում: