Բան Կի-Մունը հորդորում է հարգել համասեռականների իրավունքները

20:13 • 29.01.12

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն արֆրիկյան երկրների առաջնորդներին հորդորել է հարգել համասեռականների իրավունքները, հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:

Ելույթ ունենալով Աֆրիայի միության գագաթաժողովի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ սեռական խտրականությունը երկար ժամանակ արհամարհվել է և նույնիսկ պատժվել շատ երկրներում:

«Այս խտրականությանն առճակատվելը մարտահրավեր է, սակայն մենք չպետք է ետ կանգնենք (Մարդու իրավունքների) համընդանուր հռչակագրի գաղափարներից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ աֆրիկյան շատ երկրներում համասեռականությունն անօրինական է համարվում, ինչը տեղի ակտիվիստների և Արևմուտքի քննադատության է արժանացել: