Լոնդոնում կազմում են Կրեմլի կաշառակերների ցանկը

22:29 • 29.01.12

Sunday Times-ը հաղորդում է, որ Բրիտանիայում ապրող ռուսաստանցի գործարարները, որոնք իրենց կյանքի ապահովության համար փախել են Ռուսաստանից, այժմ Վլադիմիր Պուտինի կառավարման ընթացքում 50 կաշառակերների անվանական ցուցակն են նախապատրաստում:

Պարբերականի տվյալներով` խոսքը ռուսական մուլտի միլիոնատերերի խմբի մասին է, որն իրեն կոչում է «Միջազգային հակակոռուպցիոն խորհուրդ»:

Խումբը նաև պատրաստվում է փաստեր ներկայացնել, այն մասին, որ անձամբ Պուտինը պետությունից հարյուրավոր միլիոններ է հափշտակել և թաքցրել արտասահմանում:

«Միջազգային հակակոռուպցիոն խորհրդ»-ի գործունեությունն արդեն ընդդիմադիր քաղաքական գործիչ և Կրեմլի ամենահայտնի ու հետևողական քննադատ Գարի Կասպարովի հավանությանն է արժանացել: