Կալիֆոռնիայում ավելի քան 300 ցուցարար է ձերբակալվել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում լայնամասշտաբ ցույցեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով ավելի քան 300 մասնակից ձերձակալվել, տեղեկացնում է BBC-ն։
Հակակապիտալսիտական ակցիային մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնք առաջնորդվել են «Գրավի՛ր Օկլենդը» կարգախոսով։
Ցուցարարները վառել են ԱՄՆ-ի պետական դրոշը։
Ամբոխը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Նշվում է, որ սա վերջին երկու տարիների ամենամասշտաբային ցույցն է։
Նշենք նաև, որ ցուցարարները պայքարում են մենաշնորհային քաղաքականություն վարող ընկերությունների դեմ։ Որոնք տնտեսական անհավասարակշռություն են ստեղծում։
Երեկ, Օկլենդի քաղաքապետը կոչով դիմել է ցուցարարներին, պահանջելով, որպեսզի վերջիններս դադարեցնեն քաղաքը «խաղային հրապարակի» վերածելուց։









