Մոսկվայում ավտոարշավ է կազմակերպվել հանուն արդար ընտրությունների (տեսանյութ)
Մոսկվայում «Հանուն արդար ընտրություններ» քաղաքացիական նախաձեռնությունն ավտոարշավ է իրականացվել, որին հարյուրավոր մոսկվացի ավտովարորդներ են մասնակցել, հաղորդում է BBC գործակալությունը:
Ակցիային մասնակից ավտոմեքենաները զարդարված են եղել սպիտակ ժապավեններով և սպիտակ փուչիկներով, որոնք խորհրդանշում են Ռուսաստանում թափ հավաքող ընտրակեղծիքների դեմ բողաքի ալիքը:
Մասնակիցների մեծ թվի պատճառով Մոսկվայի Սադովի օղակի որոշ հատվածներում խցանումներ են առաջացել:
Ականատեսների պնդմամբ` «Հանուն արդար ընտրությունների» ավտոարշավին 3,5 հազար մարդ է մասնակցել:
РИА Новости-ին հաղորդում է, որ Մոսկվայի իրավապահ մարմիններն ավտոարշավի 300 մասնակցի վերաբերյալ տվյալներ են ներկայացրել:
Մոսկովյան ավտոարշավի կազմակերպման մտադրությանը իրենց աջակցությունն էին հայտնել «Ընտրողների լիգա» միավորումը, որի կազմում են Բորիս Ակունինը, Լեոնիդ Պարֆյոնովը, Յուրի Շևչուկը, Սերգեյ Պարխոմենկոն, և Տատյանա Լազարևան, ինչպես նաև «Կապույտ դույլեր» միավորման համակարգող Պյոտոր Շկումատովը:
Ավտոարշավին մասնակցել է նաև Ռուսաստանում բողոքի ալիքի առաջնորդներից` Ալեքսեյ Նավալնին, ով նկարագրելով Սադովի օղակի ակցիան իր Twitter-ում գրել է. «Վերջ: Ոչ միայն պարզապես օղակը փակեցին, այլ շատ խիտ փակեցին»:
Ակցիայի մասնակիցների ձերբակալման մասին հաղորդում չի ստացվել:









