Գյուղացիները կարծել են Փամբակ գետում երեխայի դիակ է
Այսօր, ժամը 14:40-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Փամբակ գետում (Փամբակ գյուղի մոտ) նկատվել է փոքր երեխայի գլխին նմանվող մարմին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճաակների նախարարության կայքի` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:
Սակայն փրկարարները գետից դուրս են բերել կասկածելի մարմինը և պարզվել է, որ այն տիկնիկ է:









