Պլյուշչենկոն 7-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

13:01 • 29.01.12

Անգլիայի Շեֆիլդ քաղաքում տեղի ունեցած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ռուս աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն 7-րդ անգամ դարձել է մայրցամաքի չեմպիոն, տեղեկացնում է BBC-ն։

Պլյուշչենկոն նաև 2006թ. ձմեռային օլիմպիական խաղերի հաղթող է, աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև 9 անգամ դարձել է Ռուսաստանի գավաթակիր։

Մրցաշարում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել կրկին Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Գաչինսկին։

«Ես դեռ աշխարհի և օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն կունենամ»,- ասել է Պլյուշչենկոն։

Նշենք նաև, որ լեգենդար գեղասահորդը երկար դադարից հետո կրկին վերադարձել է մեծ սպորտ։