Վլադիմիր Պուտինին «հուղարկավորել» են ռուսական եթերից (տեսանյութ)

23:09 • 29.01.12

Կրասնոյարսկ հեռուստաընկերության նորությունների հաղորդավարըեթերից հարց է ուղղել «Արդյո՞ք Վլադիմիր Պուտինին պետք է հուղարկավորել»:

Իրականում խոսքը Վլադիմիր Լենինին հուղարկավորելու մասին է եղել, սակայն սխալը բլոգոսֆերայում լայն քննարկումների առիթ է դարձել:

YouTube-ում տեղադրված տեսանյութը 100 հազար անգամից ավել է դիտվել:

Պատահարի մոտիվներով համացանցում նույնիսկ կոլաժներ են հայտնվել, որտեղ պատկերված է մավզոլեյը` Путин - ЖиВ գրությամբ: