Հայտնաբերվել է Պուտինի եղբոր գերեզմանը

12:26 • 29.01.12

Օրերս Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցլել էր իր հայրենի քաղաք՝ Սանկտ Պատերբուրգ և մասնակցել Լենինգրադի շրջափակման 68-րդ տարեդարձի արարողությանը:

Ըստ Ռուսական «Վզգլյադ» պարբերականի` Պուտինը ծաղկեպսակ է դրել Պիսկարևսկի գերեզմանատան հուշարձանին, հանդիպել մի շարք վետերանների հետ։

Այցի ընթացքում, Պուտինը խոստովանել է, որ շատ հնարավոր է, որ եղբայրական գերեզմաններից մեկում թաղված է նաև իր եղբայրը՝ Վիկտոր Պուտինը։

Մասնավորապես՝ ՌԴ վարչապետը նշել է, որ 1940թ. ծնված իր եղբայրը 2 տարեկան հասակում մահացել է դիֆտերիայից։

Ըստ նախնական տվյալների՝ Պիսկարևսկի եղբայրական գերեզմաններից մեկում թաղված է Վիկտոր Պուտինը, մի շարք հետազոտությունների արդյունքում պազրվել է, որ այդ գերեզմանոցում Պուտին ազգանունով երեխա կա թաղված։