Ուժեղ ձյան և ջերմաստիճանի անկման պատճառով Ռումինիայում 5 մարդ է մահացել
3 օր տևած ուժեղ ձյան և օդի ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով Ռումինիայում 5 մարդ է մահացել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Արգելափակված են գլխավոր ավտոճանապարհները, որոնք Ռումինիայի մայրաքաղաքտը կապում են երկրի հարավային և արևելյան շրջանների հետ: Ճանապարհներին ձյան գերի է դարձել 1000-ից ավելի ավտոմեքենա, որոնց ուղևորներին դուրս բերելու համար ուղղաթիռներ են օգտագործվել: Երկրի 40 մարզերից կեսում վտանգավորության բարձր մակարդակ է մտցվել:
Ռումինիան նման հարվածի պատրաս չի եղել: Ինչպես հայտնել է երկրի վարչապետը, միջոցներ ձեռնարկվել են տեղումների դեմ, սակայն դրանք գերազանցել են սպասված չափերը: Որոշ տեղերում ձյան շերտի բարձրությունը գերազանցել է 2 մետրը:
Մի քանի հարյուր գյուղեր էլ էլեկտրահաղորդման լարերի վնասման պատճառով առանց էլեկտրականության են մնացել, այն դեպքում, երբ օդի ջերմաստիճանը զրոյից ցածր 20-25 է: Փակվել են հարյուրավոր դպրոցներ:









