Սիրիան դատապարտում է դիտ. առաքելությունը դադարեցնելու Արաբական լիգայի որոշումը
Սիրիայի կառավարությունը դատապարտել է Արաբական լիգայի որոշումը դադարեցնելու երկրում իր դիտորդական առաքելությունը, այս մասին հաղորդում է BBC-ին:
Արաբական լիգան հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ Սիրայում զգալիորեն ավելացել է բռնությունների քանակը:
Սակայն Սիրիան Արաբական լիգային մեղադրում է` պնդելով, որ այդ քայլով այն փորձում է մեծացնել ճնշումը երկրի կառավարության վրա, որպեսզի միջազգային միջամտության համար հող նախապատրաստի:
«Սա բացասական ազդեցություն կունենա և ճնշում կգործադրի (ՄԱԿ Անվտանգության խորհրդի) քննարկումների վրա նպատակ ունենալով միջազգային միջամտության կոչ անել, ինչպես նաև խրախուսել զինված ուժերին ավելացնելու բռնությունները»,- սիրիացի մի պաշտոնյա ասել է սիրիական պետական հեռուստաընկերությանը:
ՄԱԿ-ի Անվտանգւթյան խորհուրդը մտադիր է շրջանակային բանաձև պատրասատել Սիրայի մասով:
ՄԱԿ-ի տվյալներով` ամիսների առաջ ծայր առած անկարգությունների հետևանքով ավելի քան 5000 մարդ է սպանվել Սիրիայում:









