Աֆղանստանի կառավարությունը կբանակցի թալիբների հետ
Աֆղանստանի կառավարությունը մտադիր է Սաուդյան Արաբիայում հանդիպում կազմակերպել թալիբների ներկայացուցիչների հետ և փորձել բանակցություններ սկսել նրանց հետ, այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Վկայակոչելով արևմտյան և աֆղան պաշտոնյաների` գործակալության նաև տեղեկացնում է, որ հանդիպումը տեղի կունենա Կատարում թալիբների գրասենյակի հիմնումից առաջ:
Թալիբներն առ այսօր չեն ճանաչել նախագահ Համիդ Քարզայի կառավարությունը:
Մայրաքաղաք Քաբուլում բարձրաստիճան պաշտոնյաներ գոծակալությանն ասել են, որ թալիբները համաձայնել են հանդիպելու առաջարկին:









