Տավուշում «Տոյոտա Ռավ֊4»-ը դուրս է եկել երթևելի հատվածից

11:25 • 29.01.12

Այսօր` ժամը 03:09-ին Տավուշի մարզից ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ն. Բաղդլյանին պատկանող «Տոյոտա Ռավ֊4» մակնիշի 09 ՏՍ 322 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթեվեկելի մասից եվ ընկել փոսը:

ժամը 03:45-ի սահմաններում հրշեջ֊-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս բերվել ճանապարհի երթևեկելի հատված: Տուժածներ չկան: