Ամերիկուհին պատրաստվում է ամուսնանալ շենքի հետ

10:23 • 29.01.12

ԱՄՆ-ի Սիեթլի բնակչուհի Բաբիլոնիա Աիվազը հայտարարել է իր ամուսնության մասին։ Ի տարբերություն մնացած մարդկանց, նա ցանկանում է ամուսնանալ շենքի հետ՝ տեղեկացնում է ABC News-ը։

Կինը հայտարարել է, որ ինքն այդ քայլին է գնում միայն մի պատճառով. նա վստահ է, որ այդպես տեղական ինքնակառավարման մարմիններն ուշադրություն կդարձնեն շենքին։

«Այո, ես պիտի ամուսնանամ այդ շենքի հետ, որը 107 տարվա պատմություն ունի։ Այն լքված շինություն է և առաջիկայում նախատեսում են աշամոնտաժել»,- ասել է Աիվազը:

Նա նաև նշել է, որ հասարակությունը կարող է իրեն խելագար համարել, սակայն դա իրեն չի անհանգստացնում։