Վ. Համբարձումյան թիվ 10 շենքի բնակարանում հայտնաբերել են 54-ամյա տղամարդու դին
Այսօր ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եվ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի`դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1957թ. ծնված Համազասպ Պետրոսյանի դին:









