Ճապոնիայի բնակչությունը մինչև 2060 թ. կկրճատվի 30% -ով
Ճապոնիայի բնակչությունը մինչև 2060 թվականը կկրճատվի 30 %-ով: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով պետական տվյալները, կանխատեսումների համաձայն` 2060 թ-ին Ճապոնիայում կապրի մոտ 90 մլն մարդ, ի դեպ, մեծ մասը` տարեցներ, որը կարող է էլ ավելի խորացնել երկրում առանց այդ էլ դժվարին տնտեսական իրավիճակը:
2010 թվականին երկրի բնակչությունը կազմում էր 128.06 մլն մարդ:
Սպասվում է, որ երկրում ծերացումը կշարունակվի ցածր ծնելիության և ճապոնացիների երկարակեցության պատճառով. 2060 թվականին մինչև 14 տարեկանների թվաքանակը կնվազի մինչև 7.91 մլն-ով:
Միևնույն ժամանակ, կյանքի միջին տևողությունը կաճի չորս տարով` մինչև 84 տարեկան տղամարդկանց և մինչև 90 տարեկան կանանց համար:
Ճապոնիան աշխարհի ամենազարգացած երկրների թվում կուտակել է ամենամեծ պետական պարտքը:









