Աֆղանստանում աղջիկ ունենալու համար սկեսուրը սպանել է հարսին

15:19 • 30.01.12

Աֆղանստանում ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ում կասկածում են իր որդու կնոջը խեղդելու, իսկ սպանվածի ամուսնուն` հանցակցության մեջ, գրում է BBC-ն:

Ոստիկանությունը կասկածում է, որ սկեսուրը հարսին սպանել է` երրորդ անգամ դուստր լույս աշխարհ բերելու համար:

Տեղի կրոնական գործիչները և ցեղային առաջնորդները խստորեն քննադատել են սպանությունը:

Հավելեք, որ վերջին շրջանում Աֆղանստանում հաճախակի են դարձել կնոջ նկատմամբ բռնությունները: