Լուրջ կուսակցությունն ավելորդ բեռ չի վերցնի. Արտակ Զաքարյան
«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Արտակ Զաքարյանը հերքում է տարածված այն կարծիքը, թե բուժ հաստատությունների աշխատողները զանգվածաբար անդամագրվում է ՀՀԿ-ին:
«Լուրջ կուսակցությունն իր վրա ավելորդ բալանս (նկատի ունի բեռ – Tert.am) չի վերցնի»,- ասաց պատգամավորը:
Խոսելով ՀՀԿ անդամների մասին` բանախոսը նշեց, որ նրանք էլ քարոզիչներ են, և ՀՀԿ-ի անդամը արդեն լուրջ ընտրազանգված է բերում:
Արտակ Զաքարյանը նաև անդրադարձավ Հայաստանում կուսակցությունների անդամների թվերին` ասելով, թե շատ դեպքերում ուռճացվում են այլ կուսակցությունների թվերը:
Սակայն, ըստ նրա, ՀՀԿ-ն ունի շատ մեծ ընտրազանգված, որն աստիճանաբար ավելանում է:









