Սիրիայի նախագահի ընտանիքը փորձել է փախչել երկրից

12:51 • 30.01.12

Սիրիայի ընդդիմադիր ուժերը խափանել են երկրի նախագահ Բաշար Ասադի ընտանիքի փախուստը, գրում է The Jerusalem Post-ը:

Սիրիայի անվտանգության ծառայությունը փորձել է Դամասկոսից դուրս բերել նախագահի մորը, տիկնոջը, երեխաներին, և զարմիկին:

Ընդդիմության տվյալով` ուղեկցորդները`մի քանի մեքենաներով, շարժվելիս են եղել օդանավակայանի ուղղությամբ, երբ ապստամբները հարձակվել են նրանց վրա: Փոխհրաձգություն է սկսվել, իսկ մեքենան ստիպված է եղել վերադառնալ նախագահական նստավայր:

Դամասկոսի շրջանում շարունակվում է ընդդիմության և իշխանության միջև բախումները: Ապստամբների և անվտանգության ուժերի միջև բախումների պատճառով 2011 թ. մարտից Սիրիայում առնվազն 5400 մարդ է զոհվել: