Ավստրալիայում` երկու դեսպանատներում կասկածելի փաթեթներ են ստացել

16:17 • 30.01.12

Ավստրալիայում Ֆրանսիայի և Իսրայելի դեսպանանտները սակրավորների մի խումբ են հրավիրել այն բանից հետո, երբ փոստով ստացել են կասկածելի փաթեթներ, գրում է ABC-ն:

Պարզվել է, որ դրանք վտանգավոր չեն եղել: Դեռ հայտն չէ` երկու դեսպանատան դեպքերը միմյանց հետ կապ ունեն, թե ոչ:

Օտարերկրյա ներկայացուցչություններում մեծ ուշադրություն սկսեցին դարձնել ստացված բոլոր փաթեթներին այն բանից հետո, երբ Իսրայելի մի շարք դեսպանատներ սպիտակ փոշով ծրարներ էր ուղարկվել, որը հետագայում պարզվեց, որ սովորական ալյուր է եղել: