Բելգիայում սկսվում է վերջին 20 տարվա ամենախոշոր գործադուլը

09:26 • 30.01.12

Բելգիայում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է սկսվում` կոշտ տնտեսման միջոցների դեմ, գրում է BBC-ն:

Գործադուլը կազմակերպվել է երկրի խոշորագույն արհմիությունների կողմից: Գրեթե ամբողջովին կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, հետաձգվել են մի շարք չվերթներ:

Բելգիացի օդաչուների ասոցացիան իր անդամներին կոչ է արել միանալ բողոքի ակցիային: