Գյումրիում կաշառք վերցրած դեկանը «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ չէ

18:02 • 30.01.12

Գյումրիի մանկավարժական համալսարանի դասախոսը, ով հունվարի 29-ին ձերբակալվել է կաշառք վերցնելու մեղադրանքով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէ, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը:

«Ձերբակալված դասախոս Արտաշես Մկոյանը ոչ մի կապ չունի մեր կուսակցության հետ: Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Tert.am-ին ասացին, որ հանցագործի կուսակցական լինելը նրան պատասխանատվությունից չի ազատում:

Ոստիկանությունում նաև հերքեցին տեղեկությունը, թե կաշառքի համար ձերբակալվածը կուսակցական է:
Նկատենք, սակայն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը։