Բրյուսելում ընթանում է ԵՄ տնտեսական գագաթնաժողովը
Բրյուսելում այսօր բացվում է Եվրամիության երկրների գագաթնաժողովը, տեղեկացնում է ԵՄ մամուլի ծառայությունը, գրում է rbc.ru-ն:
Գագաթնաժողովի գլխավոր հարցերը կլինեն երկարաժամկետ ճգնաժամի հարցերը, ինչպես նաև բյուջետային կայունության միության նոր ծրագիրը:
Նոր ծրագիրը հիմնված կլինի հարկա-բյուջետային համաձայնության վրա, որը ենթադրում է բյուջետային միջոցների ծախսման, ինչպես նաև պետական պարտքի ծավալի նկատմամբ վերահսկողության խստացում:
Առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնց բյուջեի դեֆիցիտը գերազանցում է 3%-ը:
Նոր պայմանագրին միանալու ցանկություն են հայտնել ԵՄ 17 երկրներ և այլ եվրոպական պետություններ:









