Կանադացի ամուսինները սպանել են իրենց 3 անչափահաս դուստրերին

09:55 • 30.01.12

Կանադայում ամուսինները ազատազրկման են դատապարտվել` իրենց երեք անչափահաս դուստրերի, ինչպես նաև ամուսնու առաջին կնոջ սպանության համար: Ամուսինները ծնունդով Աֆղանստանից են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ամուսինը, կինը և ավագ որդին դատապարտվել են 25 տարվա ազատազրկման: Դատավորի խոսքով` այս սառնասիրտ հանցագործությունների հիմքում ընկած են պատվի մասին այլասերված պատկերացումները:

Հայրը հաճախ է վիճել աղջիկների հետ այնպիսի հարցերով, ինչպիսիք են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ազատ հարաբերությունները և հագուստը: