Է. Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ դեսպանին

19:02 • 30.01.12

Հունվարի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին, այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ տարածածա հաղորդագրությունից:

ՀՀ արտգործնախարարը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Սորոկինի գլխավորությամբ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Անդրեյ Սորոկինը նշել է, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ և ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «տասնամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ» և վստահեցրել, որ արտգործնախարարությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել գրասենյակի աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Անդրեյ Սորոկինը քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: