Սիրիայի արևմուտքում կրկին գազատար է պայթեցվել
Պայթեցվել է Սիրիայի Հոմս և Բանիյաս քաղաքներն իրար կապող գազատարը, տեղեկացնում է BBC-ն, նշելով որ դեպքը ահաբեկչության հետևանք է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այս ամսվա ընթացքում սա արդեն 4-րդ դեպքն է, երբ Հոմսում գազատար էր պայթում: Հոմսը այս պահի դրությամբ համարվում է Սիրիայի ավենալարված քաղաքներից մեկը:
Ընդդիմադիր ուժերը նշում են, որ երկրի իշխանությունները միտումնավոր կերպով իրենց են վերագրում բոլոր պատահարները:









